ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրում է․
«Ֆրանսիացի նախկին գործընկերներս պատմում էին, որ բալայինը ներդնելիս ամբողջ մամուլը հեղեղված էր օրենքի վաղաժամության, հակասահմանադրականութան մասին դատողություններով, հատկապես ընդվզել են բեռնատարների վարորդները տարատեսակ ակցիաներով, բայց հենց մահերի ու վիրավորների թիվը նվազեց, բոլորը դարձան բալայինի ապոլոգետ: Այո, օրենքի վերջնական տեքստում կան փոփոխություններ, որոնց իմաստը ես էլ չեմ հասկանում մինչև հիմա / ներողություն եմ խնդրում անհամեստութան համար/, բայց եկեք չմոռանանք, որ օրենսդրական նոր լուծումների հիմնական նպատակը մեր քաղաքացիների կյանքի ու առողջութան պաշտպանությունն է:
Պիտի դժբախտությունը մտնի մեր տուն, որ նոր պետությունից օրենք պահանջենք: ՃՏՊ -ի կանխարգելման ոստիկանական մեթոդները իրենց սպառել էին, տուգանքների բարձրացումը ու վարչարարութան խստացումը բերել էին նրան, որ վարորդը դարձել էր որս, ՃՈ էլ՝ արտաբյուջետային լեվիաֆան:
Անթուլլատրելի է այս օրենքի քաղաքականացումը, սա անվտանգային փաստաթուղթ է: Ժամանակ է պետք պետական մարմիններին հանգիստ պայմաններում իրականացնեն օրենքի կիրառման մոնիթորինգը, հասկանան թերություներն ու առավելությունները, անհրաժեշտութան դեպքում առաջարկեն օրենսդրական շտկումներ: Իհարկե ճանապարների որակը բարձրացնելու պահանջը պետք է մնա օրակարգում, բայց բալային ռեֆորմին զուգահեռ: Բալային համակարգը ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու բարեփոխման կուլմինացիան չպետք է համարվի օրենքի ընդունումը»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը