Shamshyan.com-ը գրում է․ «SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 8-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Գրիգոր Երանոսյանը և հայտնել, որ հունվարի 7-ի ժամը 18։30-ից մինչև հունվարի 8-ի ժամը 09։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով ներս են մտել Ա. Ավետիսյան փողոցի 36 շենքի 89 տարածք և այնտեղից հափշտակել մոտ 3 մլն դրամ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։Փաստի առթիվ քննիչ Իսկոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գ. Երանոսյանն աշխատում է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության գործակալական բաժնի ղեկավար, իսկ տարածքը, որտեղից հափշտակել են գումարը, պատկանում է «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ին և կատարված դեպքի մասին նշված ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Գրիգորյանից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը