ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է առաջնագիծ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելեցինք Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց և նրանց ընտանիքներին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,-նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը