Ազատամարտիկ Գեւորգ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մարտական ընկերոջս՝ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հասցեին ուղղված անարգանքը, մեր հերոսներին վարկաբեկելու ծրագրի շրջանակում է: Եթե մի կողմ թողնենք մեր զգացմունքները և գրառումներ արած անձերին, սառը նայենք իրավիճակին, ապա պարզորոշ է, որ այս ամենը լայնածավալ սկիզբ առավ 2018 թ-ի ապրիլից:
Փաստացի շուտով երկու տարի կլինի, որ երկրի իշխանությունը զավթած ապազգայինները բոլոր բարոյահոգեբանական մեթոդները կիրառում են թուլացնելու մեր ազգի իմունիտետը ինքնապաշտպանության, Արցախյան ազատագրական պայքարի, մարտիկ հայ տղամարդու կերպարի առումներով:
Սա մի հակահայկական քարոզչական քաղաքականություն է, որը արդեն 30 տարի է իրականացվում է հակառակորդի կողմից: Եվ այդ ամենը 2018թ-ից անարգել կիրառվում է նաև մեր երկրում, և որը երկրի թիվ մեկ պատասխանատուի կողմից խրախուսվում է և համարվում խոսքի ազատություն: Ազատամարտի ճանապարհ անցած, հայրենիք ազատագրած տղերքի վարկաբեկումով փորձ են անում մեր թիկունքը թուլացնել, արժեզրկել հայրենքի պաշտպանության գաղափարը: Սա ոչ այլ ինչ է քան ապազգային ուժերի մերժիր Հայրենիքդ, մերժիր Արցախը շարժում:
ԹՈՒՅԼ ՉԵ´ՆՔ ՏԱԼՈՒ»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը