Իրանում տեղի է ունենում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությունը:
«Նահատակ գեներալ Քասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրան», - հայտնել է ISNA գործակալությունը:
Բացի Ախվազում տեղի ունեցող հրաժեշտի արարողությունից, արարողություններ տեղի կունենան նաև Մեշհեդում, երկուշաբթի՝ Թեհրանում, իսկ երեքշաբթի գեներալին կհուղարկավորեն Քերմանում:
Գեներալին հրաժեշտ տալու համար, իրանական լրատվամիջոցների տվյալներով, միլիոնավոր մարդիկ են հավաքվել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պենտագոնը հաստատել է, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
تشییع پیکر سردار قاسم سلیمانی در اهوازhttps://t.co/8ctHrYI0sj pic.twitter.com/16TK8amjg0
— خبرگزاری ایسنا (@isna_farsi) 5 января 2020 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը