04 01 2020

Ծեծել են դերասան Հովհաննես Ազոյանին․ Shamshyan.com

Ծեծել են դերասան Հովհաննես Ազոյանին․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Հունվարի 3-ին  Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը:  Ըստ SHAMSHYAN.com-ի՝  ժամը 4-ի սահմանում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանը, որը ձեռքերով հարվածներ է հասցրել  Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը: 

Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: Փաստի առթիվ  նյութեր են են նախապատրաստվում:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ