Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամփոփելով տարին տեղեկատվության ազատության տեսանկյունից. ոլորտում ամենալուրջ խնդիրները հետևյալն են.
1. Պրոակտիվ հրապարակայնության ցածր մակարդակը:
2. Տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու ժամկետների խախտումները, այդ թվում 30-օրյա ժամկետի չարաշահում:
3. Լղոզած, ընդհանրական, կիսատ-պռատ պաշտոնական պատասխանները:
4. Տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների բողոքարկման իրական մեխանիզմների բացակայությունը:
5. Տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների համար պատասխանատվության բացակայությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը