Կառավարության շենքի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին իրականանացնում ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները և պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Միայն արդարություն ենք ուզում։ 25-րդ օրն է ոչ մի տեղեկություն չունենք։ Մենք վարչապետին ենք ուզում, սպասում ենք գա ժողովրդին պատասխանի։ Մենք գտնվում ենք պատերազմի երկրում, եթե մեր զավակները պատերազմի ժամանակ զոհվեին, թուրքի գնդակը կպներ, էլի կուլ կտայինք, բայց ոչ պատերազմ, ոչ մի բան, թող գան ասեն պատճառը»,- ասաց մահացած զինծառայողի պապը։ Նշենք, որ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել Արթուր Աջամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը