25 12 2019

Ժողովրդի սերը կարևոր է ցանկացած ֆեյքի «մեկնաբանությունից»․ Միհրդատ Մադաթյան

Ժողովրդի սերը կարևոր է ցանկացած ֆեյքի «մեկնաբանությունից»․ Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նունե Եսայան․ երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Իր արվեստով դեռևս 90-ականներից նպաստում է ժողովրդական երգարվեստի պահպանմանն ու զարգացմանը։ Շրջագայել է աշխարհով մեկ ու հայ համայնքին ներկայացրել ազգային մշակույթը։ Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել 20 տեսահոլովակ։ Հայաստանում և աշխարհի տարբեր բեմերում լեփ-լեցուն իր համերգների ընթացքում վայելում է իրական ժողովրդի սերը, որը վստահաբար ավելի կարևոր է ցանկացած ֆեյքի «մեկնաբանությունից»։ Շուտով մեծ շուքով ու համերգով նշվելու է երգչուհու 50-ամյակը։

Հայաստանի մի շարք հեղինակավոր արտիստներ վերջերս ֆեյքերի գրոհին արժանացան իշխանությանը ոչ հաճո դիրքորոշման համար։

#ՈչԱտելությանԽոսքին

#Հարգումենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ