24 12 2019

Խոշոր հրդեհ՝ հայ-վրացական սահմանին

Խոշոր հրդեհ՝ հայ-վրացական սահմանին

Դեկտեմբերի 23-ին` ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մեծավան-Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ:

Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները իրականացվում են մեծ դժվարությամբ:

ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ