21 12 2019

Մամուլում տեղ գտած սխալմունքը որոշ մարդիկ օգտագործում են սեփական անձի ինքնագովազդի համար

Մամուլում տեղ գտած սխալմունքը որոշ մարդիկ օգտագործում են սեփական անձի ինքնագովազդի համար

Alternativ.am-ը գրում է.

Որոշ լրատվականներում տեղի ունեցած սխալմունքը կարելի է օգտագործել սեփական անունի շրջանառության և ինքնագովազդի  համար: Եվ այսպես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման ստորագրահավաքին միացած Մերի Հակոբյանը իրականում ստորագրել է այդ հայտարարության տակ: Սակայն այստեղ հստակ պետք է նշել, որ խոսքը մեր սերիալային աշխարհում հայտնի Մերի Հակոբյանը չէ: Լրատվականներից մեկը կապ էր հաստատել սևահեր գեղեցկուհու հետ, որտեղ վերջինս նշել էր, որ նա կապ չունի այդ հայտարարության հետ: Պետք է նշել, որ Հայաստանում Մերի Հակոբյան անուն ազգանունով կան առնվազն երկու դերասանուհիներ: Հայտարարությանը միացած դերասանուհի Մերի Հակոբյանը լուսանկարում ձախից է, իսկ այն Մերին, ով հերքել է այդ տեղեկությունը՝ աջից: Այն որ այս մանիպուլացիաները զուտ նեղ անձնական շահերի սպասարկման և հասարակությանը մանիպուլացնելու համար է, դա փաստ է, քանի որ ՀՀ երգարվեստում մեր 5 Արսեն Գրիգորյաններից, եթե որևէ մեկը ստորագրեր այդ հայտարարության տակ, համոզված կարող էինք նշել, որ որոշ տեղեկատվության աղբյուրներ կնշեին, որ մնացած 4 Արսեն Գրիգորյանները չեն ստորագրել և հետևաբար հերքել են տեղեկությունները այն մասին, որ իրենք որևէ կապ ունեն այդ հայտարարության հետ:

Հիշեցնենք, որ  վերջերս լրատվական տարբեր աղբյուրները  տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցի փոփոխման ստրագրահավաքին  միացել է ևս 7 մշակույթի գործիչ: Նրանք են՝ երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Լուսինե Պողոսյանը, Վարդուհի Դավթյանը, դերասանուհիներ Անահիտ Մութաֆյանը, Քնարիկ Շուշանյանը, Մերի Հակոբյանը եւ պրոդյուսեր Վալերի Սահարյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ