Դեկտեմբերի 21-ին ժամը 20:00-ին կվառվեն Հանրապետության Հրապարակի տոնածառի լույսերը և կազդարարվի Նոր տարվա միջոցառումների մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«Նոր տարին՝ նոր ձևաչափով
Այս տարի առաջին անգամ տոնական օրերը հագեցած կլինեն մշակութային միջոցառումներով՝ բաց կլինեն թատրոններն ու թանգարանները, ինչպես նաև սպասվում են համերգներ և հետաքրքիր միջոցառումներ։ Իսկ ամանորի գիշերը կաշխատեն հրապարակին հարակից ռեստորաններն ու սրճարանները»,-ասվում է Կառավարության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը