20 12 2019

Երկրաշարժ՝ Արցախ-Ադրբեջան սահմանային գոտում

Երկրաշարժ՝ Արցախ-Ադրբեջան սահմանային գոտում

Դեկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ