News.am-ը գրում է․ «Դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ԱԱԾ մի շարք ծառայողների պարգևատրել է պետական պարգևներով։ Ի թիվս այլոց՝ վարչապետը նաև շնորհակալագիր հանձնեց Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանին:
Ղազար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկն է, իսկ հեղափոխության օրերին բռնում էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը