ՊՆ խոսակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․
«Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։Կորուստներ չկան»։
Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։
Հիշեցնենք, որ հակառակորդը կրակ էր բացել Կոթիի և Իջևան-Նոյեմբերյան մայրուղու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը