17 12 2019

Ռազմական համալսարանում ցուցադրվում է Արծրուն Հովհաննիսյանի ինքնաշեն ավտոմատը

Ռազմական համալսարանում ցուցադրվում է Արծրուն Հովհաննիսյանի ինքնաշեն ավտոմատը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի թանգարանում ցուադրվում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ինքնաշեն զենքը: Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ջորջ Տաբակյանը և տեղադրել զենքի լուսանկարը:

Ինքնաշեն զենքը ՀՀ ՊՆ ՌՀ-ում սովորելու տարիներին նախագծել և պատրաստել է Արծրուն Հովհաննիսյանը, ինչի պատճառով էլ այն հանձնվել է Վազգեն Սարգսյանի անվան ՌՀ:

Արծրուն Հովհաննիսյանն իր էջում հավելել է․

«Սա իրականում Համալսարանի պատմությունն է: Իսկ ես ուղղակի ծառայել ու ծառայում եմ Հայրենիքիս:Պատիվ ունեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ