03 12 2019

Վարչապետի խոսնակը՝ Գրիբոյեդովի արձանը պղծելու մասին

Վարչապետի խոսնակը՝ Գրիբոյեդովի արձանը պղծելու մասին

«Արմենպրես»-ը հայտնել է․ «Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ