29 11 2019

Ամենամյա հեռուստամարաթոնին նախորդ տարվանից քիչ գումար նվիրաբերվեց

Ամենամյա հեռուստամարաթոնին նախորդ տարվանից քիչ գումար նվիրաբերվեց

2019թ․«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին հանգանակվել է 9.856.100 դոլար։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կիրականացվեն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ