«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նամակներ է ուղարկել հիմնադրամի աշխատողներին հետևյալ բովանդակությամբ, որը փոխանցել են Yerevan.Today-ին
«Հարգելի աշխատակիցներ, խստիվ արգելում եմ աշխատանքային ժամերն օգտագործել սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում տեսանյութեր և ուղիղ եթերներ դիտելը։
Միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ անխտիր բոլորիցդ պահանջում եմ աշխատանքի ներկայանալ ամենաուշը առավոտյան 9։30 անկախ անձնական և այլ հանգամանքներից։
Խնդրում եմ խստիվ պահպանել աշխատանքային կարգապահությունը և զբաղվել ձեր բուն աշխատանքային պարտականություններով, որի համար դուք վարձատրվում եք համաձայն ձեր աշխատանքային պայմանագրի։ Աշխատանքային կարգապահությունը խախտողների նկատմամբ խստիվ կկիրառվեն համապատասխան կարգապահական տույժեր։
Հայկակ Արշամյան
Գործադիր տնօրեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը