16 05 2022

Համահայկական հիմնադրամն արձագանքում է Yerevan.Today-ի հրապարակմանը

Համահայկական հիմնադրամն արձագանքում է Yerevan.Today-ի հրապարակմանը

Հարգելի ընթերցողներ, նախորդիվ Ձեզ էինք ներկայացրել նյութ «Համահայկական հիմնադրաի տնօրենն աշխատողներին արգելել է օնլայն դիտել ընդդիմության ակցիաները» վերնագրով։

Հարկ ենք համարում հայտնել, որ նշյալ նյութի կապակցությամբ 2022 թվականի մայիսի 7-ին ստացել ենք հերքում պահանջող նյութ, որի շրջանակներում՝ ըստ Համահայկական հիմնադրամի պահանջի, սույնով Ձեզ ենք ներկայացնում մեզ հասցեագրված գրության լուսանկարը։
Թեև գտնում ենք, որ լրատվական նյութում բացակայում են զրպարտչական բնույթի արտահայտությունները, իսկ տեղ գտած վերլուծությունները գտնվում են գնահատողական դատողության տիրույթում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվական նյութով վիրավորանք պարունակող որևէ արտահայտություն չի հնչեցվել, որևէ մեկի հասցեին և հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ հստակ նախանշված պահանջները, մենք ձեռնպահ ենք մնում ներողություն հայցելու պահանջին այդ մասով անդրադառնալուց։ Նկատենք նաև, որ օրենսդրորեն առկա չէ նաև նյութը հեռացնելու իրավական ընթացակարգ, որպիսով պայմանավորված առաջնորդվելով լրագրողական էթիկայի կանոններով և պահպանելով բազմակողմանիության և ամբողջականության սկզբունքները, սույնով ընթերցողին ենք ներկայացնում Հիմնադրամի դիրքորոշումը։

No description available.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ