«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:
Ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթևեկության ժամանակ և անվտանգ են դարձնում այն։
Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵ նախարարությունը «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել և չգողանալ սյուները։ Այլապես կենթարկվեն պատասխանատվության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը