26 11 2019

ՌԴ-ում հայերի համար վարորդական իրավունքի հատուկ կարգ է պետք. Մոսկալկովա

ՌԴ-ում հայերի համար վարորդական իրավունքի հատուկ կարգ է պետք. Մոսկալկովա

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում վարորդական իրավունք ստանալու համար չպետք է նույնպիսի քննություն հանձնեն, ինչպիսին ՌԴ քաղաքացիներն են հանձնում,  և հայերի համար անհրաժեշտ է քննություն հանձնելու հատուկ կարգ ստեղծել:  Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Այդ հարցով զբաղվում են տարիներ շարունակ: Առանց ՌԴ տարածքում վարորդական իրավունքի հաստատման բարդ է նաև վարորդների համար: Կարծում եմ, որ նրանք չպետք է նույն կարգով քննություն հանձնեն, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները: Նրանց համար պետք է հատուկ կարգ լինի, և պետք է նրանց համար ստեղծենք  վերապատրաստման հնարավորություններ, որոնք կհաստատեն, որ ՌԴ տարածքում նրանք կարող են օգտվել Հայաստանում ստացած իրավունքներից»,- ասել է Մոսկալկովան՝ հավելելով, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել ընդհանուր իրավունքների ստեղծումը ԵՏՄ  5 անդամ երկրների համար:

Մոսկալկովան  չի բացառել, որ խնդրի արագ կարգավորման համար հնարավոր է երկկողմ պայմանագրի կնքումը Ռուսաստանի և Հայաստանի միջև:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ