26 11 2019

Պարտավորվել ենք 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնել․ Մարության

Պարտավորվել ենք 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնել․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքը պարտավորվել է վթարայնության 4-րդ աստիճանի շենքերից բնակիչներին վերաբնակեցնել։

Քաղաքապետը հայտնեց, որ օրինակ Արզումանյան փողոցի վթարային տան բնակիչներից ոչ բոլորն են համաձայնում տեղափոխվել այլ տուն։ «Գուցե, դա կապված է իշխանության հանդեպ վստահության բացակայության հետ, ինչը եղել է անցյալում։ Մենք մտահոգ ենք այդ մարդկանց ճակատագրով, բայց լիազորված չենք հարկադրաբար հանել նրանց այդ տներից։ Մենք դիմել ենք կառավարությանը եւ խորհրդարանին՝ օրենսդրական փոփոխությունների նպատակ ունենալով, որպեսզի քաղաքի իշխանությունները կյանքի եւ առողջության սպառնալիքի դեպքում կարողանան քաղաքացիներին վերաբնակեցնել այլ տներում»,- նշել է Մարությանը։

Նա նշեց, որ կառուցապատողները հավերժ սպասել չեն կարող։ «Միեւնույն ժամանակ, կառուցման ժամանակ քաղաքի իշխանություններն իրենց վրա են վերցնում այլ տեղում բնակարանի ծախսերը։ Բայց բոլոր բնակիչները չէ, որ համաձայն են, եւ ժամանակի ձգձգումը կարող է հանգեցնել նրան, որ կառուցապատողը հրաժարվի նախագծին մասնակցելուց»,- ասաց քաղաքապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ