24 11 2019

ԱՄՆ-ի ամենամեծ մոլերից մեկը 1 օր նվիրել է «ՊռեԳոմեշ» զարդերին

ԱՄՆ-ի ամենամեծ մոլերից մեկը 1 օր նվիրել է «ՊռեԳոմեշ» զարդերին

Նոյեմբերիկ 23-ին ԱՄՆ-ի ամենամեծ մոլերից մեկը՝ Bloomingdales-ը մեկ օր նվիրել է «ՊռեԳոմեշ» զարդերին

Հատուկ օրվա ընթացքում ներկայացվել և վաճառվել է երգչուհի Սիրուշոյի հայկական ապրանքանիշը: Սա առաջին անգամ է, որ Հայաստանում պատրաստված ապրանքանիշը ներկայացվում է Bloomingdales-ում։ Սիրուշոն ևս ներկա է եղել միջոցառմանը։ «Սա մեծ քայլ է հայկական զարդերը աշխարհին ներկայացնելու ճանապարհին։ Շնորհակալ ենք»,- իր էջում գրել է երգչուհին։

«Շնորհակալ եմ բոլորին այնտեղ լինելու համար:Շատ արագ սպառվեցին զարդերը. այն մարդիկ, ովքեր չհասցրին ձեռք բերել՝ կարող են պատվիրել»,- հավելել է երգչուհին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ