Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է երթը դեպի Երևան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հիշեցնենք, որ ավտոբուսի ուղևորներից 3-ը ձերբակալվել էին արգելված բեռ տեղափոխելու պատճառով: ՀՀ քաղաքացիները փորձել են թմրանյութ` կոկաին և հաշիշ տեղափոխել:
Դդեսպանությունը հայտնել էր, որ Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրել էին նաև, որ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ էին տարել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը