23 11 2019

Կոկաին և հաշիշ՝ Հայաստան ուղևորվող ավտոբուսում․ ՀՀ 3 քաղաքացի ձերբակալվել է

Կոկաին և հաշիշ՝ Հայաստան ուղևորվող ավտոբուսում․ ՀՀ 3 քաղաքացի ձերբակալվել է

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում  գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ 

«Կազբեգի» մաքսային անցակետում մաքսային ծառայության սպաները Հայաստան եկող ավտոբուսի մեջ հայտնաբերել են կոկաին եւ հաշիշ: Վրաստանում ՀՀ 3 քաղաքացի է ձերբակալվել:

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ 

Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ