Արդեն 1 ժամից ավելի է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թույլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ հեռախոսազրույցում տղամարդը, ով ներկայացավ, որ ինքը դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն է, ասում էր. «Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը