15 11 2019

Թոշակառուների բողոքով «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Թոշակառուների բողոքով «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Կենսաթոշակառուների բողոքների արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է: Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն ու բարեկեցությունը, վերջ դնելով կենսաթոշակառուներից գումար գանձելու արատավոր սովորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին ընթացք տալ կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր քաղաքացու դիմում-բողոքի: Ուստի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմած կենսաթոշակառուի բողոքը, որ փոստատարը, կենսաթոշակը վճարելիս, ամեն ամիս նախապես վերցնում է 200-500 դրամ, ներկայացվել էր նաև «Հայփոստ» ՓԲԸ մեր գործընկերներին:

Համատեղ իրականացված ստուգման  արդյունքում, գտնելով բողոքի համար բավարար հիմքեր, «Հայփոստ» ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել փոխել փոստային բաժանմունքի աշխատակազմը:

Նշենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հիմնական գործընկեր «Հայփոստ» ՓԲԸ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակական է լինելու, և ոչ մի դիմում անարձագանք չի մնալու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ