ԱԺ շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է ազգությամբ ֆինն տղամարդ։ Նա տեղափոխվել է Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ԲԿ: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, հայտնել են ԲԿ-ից։
Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը