ՀՀ պաշտպանության նախարարության մամուլ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ այսօր հրդեհ էր տեղի ունեցել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։
«Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շշենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզոտարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ «Էրեբունի» օդանավակայանում հրդեհ էր բռնկվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը