31 10 2019

Երևանի քաղաքապետարանի շենքից ծուխ է նկատվել

Երևանի քաղաքապետարանի շենքից ծուխ է նկատվել

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը՝ 14:00-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի շենքից ծուխ է բարձրանում, դեպքի վայր են մեկնել հրշեջները։

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է․ «Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։ Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավել եւս տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով»։

 Նախնական տեղեկություններով՝ ճաշարանի աշխատակիցները ջեռոցի վրա յուղ են այրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ