24 10 2019

Վերմիշյանը ներողություն է խնդրում

Վերմիշյանը ներողություն է խնդրում

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը գրում է․

«Այսօր կառավարության նիստին հարկային արտոնությունների տրամադրման հարցի քննարկման ժամանակ իմ մեջբերումը տարընկալումների առիթ է դարձել, ուստի կուզենայի պարզաբանել, որ ասածս ամենևին չի նշանակում հակադրել հնդիկներին, պակիստանցիներին ինտելեկտուալ մարդկանց։

Ընդհակառակը, մեր բարեկամ ժողովուրդ՝ ազգությամբ հնդիկ, բազմաթիվ ընկերներ ունեմ, ընկերներ ունեմ նաև Պակիստանից, ովքեր գիտության զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեն:

Համենայնդեպս ներողություն եմ խնդրում միտքս անհաջող ձևակերպելու, նաև դրա հետևանքով սխալ մեկնաբանությունների տեղիք տալու համար:

Իրականում ողջունում եմ հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ այս նախագիծը: Նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն դրական եմ գնահատում, քանի որ Հայաստանը, լինելով տարածքով և բնակչությամբ փոքր երկիր, չունենալով մեծ ռեսուրսներ, ունի ինտելեկտուալ մեծ ներուժ: Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեր երկիր ցանկանան արտագաղթել բարձր կենսամակարդակ ունեցող երկրների քաղաքացիներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրենց աշխատանքը գտնեն այստեղ: Կապ չունի ազգությունը, լինի դա հնդիկ, պակիստանցի, շվեդ թե ֆրանսիացի: Ապահովելով արտասահմանյան գիտական, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներհոսքը՝ անշուշտ մեծ առաջընթաց կարձանագրենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ