SmartAvia ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղական ժամանակով ժամը 12:30-ին Ուլան Ուդեից Մոսկվա է մեկնել, արտակարգ վայրէջք է խնդրել Կրասնոյարսկում: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ պատճառը օդանավում ռումբի առկայութան մասին հաղորդագրությունն է եղել: Անանուն հաղորդագրությունը ստացվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց անմիջապես հետո: Ցամաքային ծառայություններն այդ մասին հայտնել են անձնակազմի հրամանատարին, որը վայրէջքի մասին որոշում է կայացրել: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ռումբի առկայության մասին հաղորդած անձին հաջողվել է ձերբակալել: Նրա դրդապատճառները հայտնի չեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը