17 10 2019

ՃՈ-ն չի տիրապետում սեփական վիճակագրությանը. Վահե Էնֆիաջյան

ՃՈ-ն չի տիրապետում սեփական վիճակագրությանը. Վահե Էնֆիաջյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճանապարհային Ոստիկանությունը չի տիրապետում սեփական վիճակագրությանը

Այսօր՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, բացասական եզրակացություն տվեց ներկայացված այն օրենսդրական նախագծին, որով առաջարկվում էր խստացնել հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար նախատեսված տուգանքը:

Ակնհայտ է, որ նման խախտումները ամենավտանգավորներից են:

Դեռևս ամռանը շրջանառության մեջ դրված նախագիծը քննարկվել էր իրավաբանների ու փորձագետների կողմից, և ավելի շուտ էր դրվել շրջանառության մեջ քան կառավարության ներկայացրած, այսպես կոչված բալային համակարգի մասին նախագիծը, որը հասարակության կողմից ոչ միանշանակ է ընդունվում:

Որպես օրենքի հիմնական զեկուցող այսօր ներկայացրեցի նախագծի բովանդակությունը, որն առաջին հերթին կրում է կանխարգելող բնույթ:

Զավեշտալի էր, բայց այսօր օրենքի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենք ունեն՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքում, դժբախտ պատահարների վիճակագրական տվյալները, մինչդեռ ամռանն իմ կողմից ուղարկված պաշտոնական հարցմանն ի պատասխան Ճանապարհային Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ նման վիճակագրություն ՃՈ-ն չի վարում, ուստի տվյալներ նույնպես չեն կարող տրամադրել:

Այսօրվա նիստի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ճանապարհային ոստիկանությունը կամ չի տիրապետում սեփական վիճակագրությանը, կամ հանձնաժողովին ներկայացվեցին չճշտված ու ապակողմնորոշող տեղեկություններ, քանի որ հակասություն առաջացավ գերատեսչության ներկայացուցչի պնդման ու իրենց իսկ կողմից, ինձ տրամադրված պաշտոնական գրության միջև:

Ստորև՝ իմ կողմից ուղարկված հարցման և ինձ հասցեագրված պաշտոնական գրությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ