16 10 2019

Կառավարությունը 500 հազար դոլար կբաժանի Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցներին․ Politik.am

Կառավարությունը 500 հազար դոլար կբաժանի Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցներին․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Մեր նախորդ մի քանի հրապարակումներում անդրադարձ կատարել ենք  Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությանը: Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ ՊՈԱԿ-ը համաձայնության է գալիս տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողների հետ, որպեսզի նրանք իրենց հրապարակումներում խիստ չքննադատեն կառավարությանը, իսկ սոցիալական ցանցերի իրենց էջերում կառավարության մեդիա քաղաքականության գծի մեջ գրառումներ կատարեն:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը համաձայնության է եկել նաև մի շարք լրատվականների հետ: Ավելին, կան լրատվականներ, որոնք իսկզբանե հիմնվել են ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ: Կառավարության հաշվին են գործում նաև Տեր-Պետրոսյանի թիմի մի քանի էլէկտրոնային լրատվամիջոցներ: Տեղեկատվությունը ճշտելու համար մենք սեպտմեբրի 25-ին պաշտոնական հարցում ենք ուղարկել, սակայն մինչ այս պահը չենք ստացել պատասխան: Ի դեպ սա Տեղեկատվության ազատության մասին օրենքի խախտում է:

Եվ քանի որ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտել արձագանքել մեր հրապարակմանը մենք հանրության դատին կներկայացնենք մեր ձեռքի տակ եղած տեղեկատվությունը: Մեր տեղեկությունների համաձայն ՊՈԱԿ-ը վարչապետ Փաշինյանի գովազդով զբաղվող լրատվականների համար առանձնացրել է ավելի քան 500 հազար դոլար, որը կծախսվի մինչև տարեվերջ: Ամեն տարի կառավարությունից ՊՈԱԿ-ին փոխանցված բյուջեից 500 հազար դոլար և ավելի կփոխանցվի համախոհ լրատվամիջոցներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ