14 10 2019

276 արտակարգ դեպք՝ 7 օրում

276 արտակարգ դեպք՝ 7 օրում

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 7-13-ը գրանցվել է 445 դեպք, որից 276-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 130 կենցաղային կանչ, 184 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 112 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 11 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 9-ում փրկարարներն օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 12 դեպք, տուժել է 16 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ