ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը կալանավայրից ուղերձ է հղել։ Այս մասին հայտնում է Նարեկ Սաքո / Անմեղ բանտարկյալներ ֆեյսբուքյան էջը։
«Իմ շատ սիրելի զինակից ընկերնե՛ր,
Գրում եմ ձեզ բանտից, բայց գրում եմ հպարտ ու պարզ ճակատով, քանի որ չեմ թաքնվել խավարասերի նման ընդհատակի ստվերներում:
Նախապես ձեր ներողամտությունն եմ հայցում, քանի որ ուղերձս գրված է ինձ հարազատ ցինիզմով: Ներեք ինձ այս վաղաժամ արձակուրդի համար, ինքս չէի պլանավորել, բայց հուսով եմ՝ փոքր-ինչ կհանգստանաք իմ էսցենտրիկության բացակայությամբ:
Այո՛, ընկերներ, ցեղապետը ճիշտ էր: Մեր երկրում կան վնգստացողներ և մեր սուրբ պարտականությունն է՝ ժամանակին այդ վնգստացողների մռութներին հասցնելը:
Իմ այս քայլը մի փոքր ալիք էր, որը, վստահ եմ, ձեր շնորհիվ մեծ թափ կհավաքի ու արմատախիլ կանի այս անհայրենիք ու ազգադավ ուրվականին մեր սուրբ հայրենիքից: Գիտեմ, այդ գործն առանց ինձ էլ գլուխ կբերեք, բայց նաև վստահեցնում եմ ձեզ, որ վերադառնալու եմ ավելի լավ ու ուժեղ ՎԱՏ մտքերով:
Հիշե՛ք, ընկերնե՛ր, ձերը ոչ թե գլխարկի վրայի «դուխով»-ն է, այլ ձեր հոգիներում ու սրտերում ամեն վայրկյան ավելի ուժեղացող արժանապատվությունը:
Հ.Գ. Շուտով կհանդիպենք, համենայն դեպս սպասվելիք պատժիս առավելագույն ժամկետը հինգ տարին է, չեք հասցնի կարոտել:
Ժ – ժպտացեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը