Հանրային հեռուստաընկերության հոկտեմբերի 13-ի լուրերի կիրակնօրյա թողարկմանը ներկայացվել է ռեպորտաժ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ, որտեղ լրագրողը հիմնվել է միայն 1in.am կայքի՝ Հրայր Թովմասյանի «թաքցրած» ունեցվածքը հրապարակման վրա։ Հանրայինը այն ներկայացրել է որպես նոր բացահայտումներ, մինչդեռ չկան բավարար հիմքեր նման պնդում անելու համար։ Լրագրողն, իհարկե, ռեպորտաժի վերջում նշում է, որ փորձել են պարզաբանում ստանալ ՍԴ-ից, սակայն աշխատակազմի ղեկավարը նշել է, որ օրը ոչ աշխատանքային է։ Հանրայինը դրսևորել է շտապողականություն և գերադասել ներկայացնել ոչ ամբողջական տեղեկատվություն, քան սպասել մեկ օր։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ նման գործելաոճը ՍԴ նախագահի դեմ ուղղված իշխանությունների սկսած քաղաքական արշավի հետևանք է։ Հանրայինին դարձյալ կոչ ենք անում ներկայացնել բազմակողմանի ու փաստարկված տեղեկատվություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը