11 10 2019

Վարչապետի դստեր սրընթաց հաջողությունը․ Politik.am

Վարչապետի դստեր սրընթաց հաջողությունը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում նախկին պաշտոնյաների երեխաներից, ովքեր իրենց ծնողների պաշտոնավարման տարիներին զարմանալի արագությամբ հաջողություններ են արձանագրել։ Ըստ էության Փաշինյանի համար կասկածելի է, երբ պետական պաշտոն զբաղեցնող անձի երեխան հաջողություն է ունենում։

Հետաքրքիր է, որ Փաշինյանը նույն կասկածամտությամբ չի մոտենում իր երեխաների հաջողություններին։ Հաջողություններ, որոնք նրանք ունեցել են միայն իշխանափոխությունից հետո։ Վառ օրինակ է վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։ Իշխանափոխությունից առաջ նա որևէ էական ահջողություն չի ունեցել, եղել է ուսանող, կարճ ժամանակ աշխատել է սպասարկման ոլորտում՝ ոչ բարձր օղակում։ Իսկ ահա իշխանափոխությունից հետո նրա առաջ բացվեցին հաջողության դռները։ Մարիամ Փաշինյանը հոր վարչապետ դառնալուց հետո բարձր պատոն ստացավ մասնավոր ամենախոշոր ընկերություններից մեկում՝ «Digitain» ընկերությունում։

Չնայած կարճ ժամանակ է Մարիամ Փաշինյանը աշխատում այդ ընկերությունում, բայց հենց նրան էր վստահվել ընկերության ամենակարևոր ծրագրի ներկայացումը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում։ 

Հետաքրքիր է  Վարչապետն ինքն իրեն հարցրել է, թե ո՞րն է այդ հաջողության պատճառը, գուցե այն, որ Մարիամ Փաշինյանը վարչապետի դուստրն է և ոչ թե ընդդիմադիր պատգամավորի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ