08 10 2019

Գյումրիում ոչնչացվել է 495 հավկիթ. ՍԱՏՄ

Գյումրիում ոչնչացվել է 495 հավկիթ. ՍԱՏՄ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ 16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու:

Հայտնաբերված թերությունների շտկման նպատակով՝ տրվել են հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:

Մշտադիտարկումը շարունակվում է, ավարտից հետո կհրապարակվեն ամփոփ արդյունքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ