ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոհգուի հետ Տուվայում լեռ է բարձրացել, սունկ հավաքել և վայելել տայգայի բնությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Շոյգուից հետաքրքրվել են՝ արդյո՞ք հնարավոր է այնպես անել, որ Մոսկվայում էլ մաքուր օդ լինի։ Նախարարը պատասխան ստանալու համար ուղղորդել է նախագահին, ով ասել է, որ պետք է ձգտել դրան։
Հոկտեմբերի 7-ին լրացել է ՌԴ նախագահի 67-ամյակը: Մինչ ծննդյան օրը մտերիմների հետ նշելը նա այցելել էր սիբիրյան տայգա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը