02 10 2019

«Հայկական» ցուցանակ»՝ Չիկագոյի այգիներից մեկում



Չիկագոյի Նորթ Ուաբբաս պողոտայի Քոննորս այգում տեղադրվել են ցուցանակներ, որոնք հուշում են տարբեր քաղաքների հեռավորության մասին: Այս ցուցանակների մեջ Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի կողքին կարելի է տեսնել նաև Երևանի ցուցանակը (6060 մղոն):

Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանն ասել է, որ սա շարունակությունն է այն գործի, որ իրենք սկսել են նստարանների տեղադրմամբ: «Սրանով մենք ցույց ենք տալիս մարդկանց, որ աշխարհը շատ փոքր է, և խրախուսում ենք այցելել Հայաստան»,- ասել է Թաթոսյանը: Այս մասին հայտնում է Mirrorspectator.com-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ