28 09 2019

Պաշտպանության նախարարը շրջել է ճամբարային ավանում

Պաշտպանության նախարարը շրջել է ճամբարային ավանում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրչատվական ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:

Շնորհակալություն հայտնելով պահեստազորայիներին զորավարժության մասնակցության բարձր պատրաստատակամության համար՝ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է նմանօրինակ մասշտաբային զորահավաքային միջոցառումների անցկացման կարևորությունն ու արդյունավետությունը և պահեստազորի առանցքային դերակատարությունը հայրենիքի պաշտպանության գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ