ՀՀ վարչապետի պատկերացումները տնտեսության մասին բավականին ուշագրավ դրսևորում ստացան կառավարության դիմաց սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ։ Երբ պատերազմում, բանակում և սահմանին տարբեր տարիներին զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին դրամական աջակցություն՝ մարտի 1-ի զոհերի և վիրավորների ընտանիքներին տրվող գումարի համամասնությամբ, վարչապետ Փաշինյանն ասաց, որ գումար չկա, հերթով կանեն ինչ կարող են։
Զոհված զինծառայողներից մեկի մայրը հիշեցրեց, որ եկամտային մասը բյուջեի շատացել է, և հնարավոր է գումար տալ, ինչին ի պատասխան վարչապետն ասաց․ «Որ ասում եք՝ փող կա․ եթե մվերցնենք էդ փողը և բաժանենք բոլոր քաղաքացիներին, դրա արդյունքում փողը կարժեզրկվի, ինֆլյացիա տեղի կունենա, և դուք էդ տված փսղով ավելի քիչ բան կառնեք, քան թե չունեցած 1000 դրամով։ Ամեն ինչ էդքան պարզ չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը