Պարզվում է, որ մեկ հարցում մեծ նմանություն ունեն Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը։ Խոսքը փող ուզելու մասին է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է․ «Եվրոպական երկրներից թե՛ Իդլիբի, թե՛ Եփրատ գետի արևելքի հարցում շատ ավելի մեծ աջակցություն ենք ակնկալում: Արդեն խոսքը մեզ չի կերակրում»։ Թուրքիայի նախագահը սպառնացել է փախստականներով։
2018թ․ հուլիսի 13-ին Բրյուսելից վերադարձող Նիկոլ Փաշինյանը ԵՄ պաշտոնյայի հետ զրույցի մասին գրում է․ «ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի»:
Նիկոլ Փաշինյանն էլ չէր ուզում կերակրվել միայն խոսքերով։ 2018 թվականի հուլիսին բրյուսելյան այցից գումարով վերադարձի ակնկալիք ուներ՝ իբրև բարեփոխումներ անելու համար։
«Հեղափոխությունն» արժանացավ ծափողջյունների, ու դրանով բավարարվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը