16 09 2019

Խոտածածկ տարածքներում 29 հրդեհ է բռնկվել

Խոտածածկ տարածքներում 29 հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւանի (Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ,)

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ 3000 քմ, Վեդի-Արարատ ավտոճանապարհին՝ 1200 քմ,

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում՝ 5 հա ցորենի հնձած արտ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 800 քմ, Առինջ գյուղում՝ 1500 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 1500 քմ, 300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 200 քմ, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1500 քմ,

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մասիս-Երեւան ավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ