«Երբ ես և Սարգիս Ավետիսյանը միասին գնում էինք, մի խումբ մարդիկ շատ վատ արտահայտություններ էին անում: Մի քանի կանայք մեր հետևից գալով ասում էին «թուրք, թուրք» և ցենզուրայից դուրս ավելի վատ բառեր: Սակայն երբ նրանցից մեկը մոտեցավ և ասաց «թուրք, բալիդ թաղեմ», այ դա արդեն ինձ համար սահմանից դուրս էր և հարվածեցի:
Այդ կինը Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող ֆեյքերից էր, այդ հարվածն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծել են այդ այսպես ասած ֆեյքերի ինստիտուտը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հետ կատարված միջադեպին:
Հարությունյանը նկատեց, որ ոստիկանությունը պետք է թույլ չտար, որ գործը հասներ դրան, սակայն ստացվում է, որ ոստիկանապետն անգամ չի նպաստում, որ ոստիկանական համակարգի պատիվը բարձր պահվի:
«Այդ սադրանքները նույն ձևով եղել են նաև մարտի 1-ին: Այդ ժամանակ նույն սադրանքները եղել են ոստիկանների ուղղությամբ՝ քարեր են գցել, հարվածել են, դանակով են խփել և այլն: Ձեռագիրը նույնն է»,- նկատեց Արամ Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը