«Նման քաղաքական հետապնդումն ազդակ է ազատագրական պայքարի յուրաքանչյուր մասնակցի, գաղափարական մարտիկի։ Անթույլատրելի է, ինչ հիմա կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իմ բոլոր զինակից ընկերներին կոչ եմ անում գալ և աջակցել Ռոբերտ Քոչարյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» հիմնադիր Գևորգ Գևորգյանը, որը միացավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ ցույց անող աջակիցներին։
«Հույս ունեմ, որ իշխանությունը գիտակից կգտնվի և կկարողանա իրավիճակը շտկել, որովհետև այն, ինչ կատարվում է, կոնկրետ քաղաքական հետապնդում է։ Դա անթույլատրելի է, առավել ևս՝ Արցախի հերոսի ու նախագահի դեմ»,- ասաց ազատամարտիկը։
Հարցին, թե ի՞նչ վտանգներ է իշխանությունը տեսնում պատերազմի հերոսներից, որ նրանց նկատմամբ գործողություններ է իրականացնում, Գևորգ Գևորգյանը պատասխանեց․ «Իրենց հարցրեք, թե ինչ վտանգներ են տեսնում այն մարդկանցից, որոնք պատրաստ են եղել իրենց կյանքվ պահելու երկիրը և պահել են, երբ այսօրվա իշխանություններն ու դասալիքներն իրենց տներից դուրս չեն եկել, այդ մարդիկ կանգնածխ են եղել առաջնագծում ու պահել են երկիրը, ազատագրել են, հաղթել ու խաղաղ ապրելու երկիր տվել»։
Նա կոչ արեց բռունցք դառնալ քաղաքական հետապնդումների դեմ․ «Այն, ինչ կատարվում է մեր երկրում, և՛ օրենքի խախտում է, և՛ գաղափարի, և՛ բարոյականության»։
Մանրամանսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը