09 09 2019

ՍԴ-ն ևս հաստատեց, որ նախագահ Քոչարյանի կալանքն ապօրինի է. Աջակիցներ



«Պահանջում ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը հարցը քննել անհապաղության սկզբունքով՝ օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ՝ առաջնորդվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ի որոշմամբ»,- Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ արդեն մեկ տարի է Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է անօրինական քրեական հետապնդման:

«Սահմանադրական դատարանը ևս հաստատեց, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անթույլատրելի է»,- հայտարարեց փաստաբան Վահե Եփրիկյանը՝ փոխանցելով իրենց պահանջը Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ այն է՝ անհապաղության կարգով արտահերթ նիստ գումարել և փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ