08 09 2019

Ինչո՞ւ է Երևանում «Ես սիրում եմ Մոսկվան» գրությամբ ցուցանակ հայտնվել․պարզաբանում

Ինչո՞ւ է Երևանում «Ես սիրում եմ Մոսկվան» գրությամբ ցուցանակ հայտնվել․պարզաբանում

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրության վերաբերյալ։

«Սեպտեմբերի 7-8-ը Մոսկվայի օրերն են, ու այդ առիթով, ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ սկզբունքով, 1 ՕՐՈՎ Մոսկվային վերաբերող սիմվոլիկա է տեղադրվել Երևանի որոշ հատվածներում։ Իսկ իմ տեղադրած նկարներն անցած տարիներին արվել են Մոսկվայում, քաղաքի սրտում՝ Երևանի օրերին, երբ Կարմիր հրապարակն ու մերձակայքը լցված էին Հայաստանի ու Երևանի սիմվոլիկայով, տաղավարներով ու պաստառներով։

Կարող ենք շատ սիրել այս կամ այն քաղաքը, կամ քիչ, բայց սա նորմալ պրակտիկա է բարեկամ քաղաքների համար։

Շնորհավոր Մոսկվայի օրը»,- գրել է Հ. Կարապետյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ